Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ
13.12.2011

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին մարզային զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, մարզի 4 տարածաշրջանների զինկոմները և զորակոչային բաժինների պետերը: Օրակարգի առաջին հարցով քննարկվեց ՙՙ2011 թվականի աշնանային զորակոչի ընթացքի մասին՚՚ հարցը: Նշվեց, որ մարզում աշնանային զորակոչն ընթացել է սահմանված գրաֆիկին համապատասխան, և անցած ժամանակահատվածում որևէ խոչընդոտ կամ թերություն չի արձանագրվել: Տավուշի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հանձնաժողովների, հատկապես բժշկական հանձնաժողովի, աշխատանքների կազմակերպման վրա: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր տարկետման ենթակա զինակոչիկներին տարկետում տրամադրելուն, որով քննարկվեցին տարկետման ենթակա զինակոչիկների անձնական գործեր: