Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց <<Հույսի կամուրջի>> 15-ամյակը

13.12.2011

<<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է 1996 թվականից, իսկ Տավուշի մարզում` 1999-ից, Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ մարզի 4 տարածաշրջաններում ստեղծելով երեխայի զարգացման կենտրոններ: Աշխատանքային 15 տարիների ընթացքում իր ակտիվ գործունեությամբ, ներգրավելով հասարակության տարբեր խավերի, <<Հույսի կամուրջը>> կարողացել է մարդկանց մտածելակերպի մեջ փոփոխություն մտցնել` արմատավորելով այն միտքը, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ոչ թե պետք է մեկուսացվեն, այլ ճիշտ հակառակը` ինտեգրվեն հասարակությանը և դառնան նրա լիարժեք անդամ: <<Հույսի կամուրջն>> այդպիսով դարձավ հանրապետությունում ներառական կրթության հիմնադիրը` դրա ներդրումը սկսելով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից:
Այս տարվա ընթացքում Տավուշի մարզի բոլոր տարածաշրջաններում նշվել է <<Հույսի կամուրջի>> 15- ամյակը: Վերջին ակորդը տրվեց մարզկենտրոն Իջևանում: Այն սկսվեց <<Մատչելի Տավուշ>> երթով և շարունակություն ունեցավ Տավուշի մարզպետարանի դահլիճում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ:
Օրվա առթիվ ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նա շնորհակալություն հայտնեց <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ին մարզում ծավալած արդյունավետ գործունեության համար, նաև ՀՀ կառավարությանը` կազմակերպության առաջարկները պետական ծրագրերում ընդգրկելու համար:
Այնուհետև մարզպետ Արմեն Ղուլարյանը <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանին մարզի ներառական կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար հանձնեց <<Պատվավոր տավուշցի>> կոչմանն արժանանլու մասին որոշումը: Նվիրումով աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրերի արժանացան Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի Երեխայի զարգացման կենտրոնների տնօրեններ Արմինե Ներսիսյանը, Գեղանուշ Գրիգորյանը, Ալիսա Գուլքանյանը, Սուսաննա Մատինյանը:
Սուսաննա Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Արմեն Ղուլարյանին, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանին, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին արդյունավետ համագործակցության համար` նշելով, որ <<Պատվավոր տավուշցու>> կոչումն առավել պարտավորեցնող է իր համար:
<<Հույսի կամուրջին>> ողջունեց, շնորհավորեց և աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նաև Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Իսկ Կողբ համայնքից Գագիկ Աղաբաբյանը շահառուների անունից շնորհավորեց և երախտիքի խոսք ասաց Սուսաննա Թադևոսյանին:
Միջոցառումը եզրափակվեց <<Հույսի կամուրջի>> երեխաների կողմից կազմակերպված գեղարվեստական մասով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18