Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
05.12.2011
Տավուշի մարզպետարանում դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների ընդունելության օր էր: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել տասնվեց քաղաքացիներ Իջևան քաղաքից և տարածաշրջանի գյուղերից: Ընդունելությանը մասնակցած տասնվեց քաղաքացիներից յոթը դիմել էին ֆինանսական աջակցության, չորսը` աշխատանքի տեղավորման, մեկը` բնակարանի, չորսը` այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Դրանց պատասխանը քաղաքացիներին կտրվի սահմանված ժամկետներում: