Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ՝ ,,ՄԱՏՉԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ՚՚ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
02.12.2011
![](http://tavush.mtad.am/files/n_pics/925_s.jpg)
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և ,,Փարոս՚՚ ՀԿ-ի նախագահ Սուրեն Օհանյանի նախաձեռնությամբ ,, Մատչելի ընտրություններ՝ հաշմանդամների համար՚՚ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ, մարզում գործող բազմաթիվ ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ընտրական հանձնաժողովի անդամներ: Քննարկման ընթացքում խոսվեց մարզի ընտրատեղամասերի շենքային պայմանների, դրանք հաշմանդամների համար հարմարեցվածության և կառուցված թեքահարթակների մասին: ,,Հույսի կամուրջ՚՚ ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի և ,,Դեբեդ՚՚ ՀԿ-ի /ք. Այրում/ ներկայացուցիչները ներկայացրին այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, միաժամանակ հայտնեցին, որ առաջիկայում կիրականացվեն ուսումնասիրություններ և կմշակվեն առաջարկություններ՝ ընտրատեղամասերը մատչելի դարձնելու վերաբերյալ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Ն. Ճաղարյանը վստահեցրեց, որ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր կազմակերպության հետ՝ հաշմանդամների հիմնախնդիրների լուծման նպատակով: