Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾՐԱԳՐՈՒՄ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՆ ԷԻՆ

28.11.2011

Տավուշի մարզպետարանի դահլիճում անցկացվեց ասմունքի մանկապատանեկան 4-րդ մրցույթ-փառատոնի 2-րդ՝ մարզային փուլը: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի նվիրված է արևմտահայ գրողներին. ծրագրում ընդգրկված էին սիրված բանաստեղծներ Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Թեքեյանի, Ռուբեն Սևակի բանաստեղծությունները: Փառատոնին մասնակցեց մարզի դպրոցների ավելի քան 40 երեխա, ովքեր խոսքարվեստի իրենց հմտությունները ներկայացրին տարիքային երկու՝ 11-14 և 15-17 տարեկանների խմբում: Պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում էին ճանաչված դերասաններ Գուժ Մանուկյանը, Ջուլիետա Բաբայանը, Սարգիս Նաջարյանը, բանատեղծ Ռազմիկ Դավոյանը, մշակույթի ոլորտի այլ ճանաչված ներկայացուցիչներ, երկու տարիքային խմբերից առանձնացրեց մրցույթում հաղթած վեց լավագույնների անունները, ովքեր կմասնակցեն Երևանում կայանալիք հանրապետական փուլին: Նրանք են 11-14 տարեկանների խմբում Լուսյա Մարտիրոսյանը Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցից, ով զբաղեցրեց ամենավերին հորիզոնականը, 2-րդ տեղում էր Հաղարծնի միջնակարգ դպրոցից Անի Միրզոյանը և 3-րդ տեղում՝ Հայկուհի Ղազարյանը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցից: Մյուս՝ 15-17 տարեկանների խմբում 1-ից 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Տաթև Մելքումյանը Բերդի ավագ դպրոցից, Անի Ավագյանը Հաղարծնի միջնակարգ դպրոցից և Մերի Գասպարյանը Աչաջրի միջնակարգ դպրոցից: Մինչ ի մի կբերվեին մրցույթի արդյունքները և կորոշվեին հաղթողները, դահլիճում նստածներին ասմունքի իրենց վարպետ կատարումով գեղագիտական մեծագույն հաճույք պատճառեցին սիրված դերասաններ Ջուլիետա Բաբայանն ու Սարգիս Նաջարյանը: Փառատոնի ավարտին, որպես օրվա գեղեցիկ հուշ, ժյուրիի անդամները նկարվեցին հաղթողների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56