Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

26.11.2011

Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ մարզի Դիլիջան քաղաքում Հանրապետության նախագահը եղավ Դիլիջանի <<Բեսթ Վեստերն Փարադայս>> հյուրանոցում, որտեղ ծանոթացավ նոր հիմնանորոգված համալիրի պայմաններին, այդտեղ կատարված ներդրումներին և ստեղծված աշխատատեղերին:
Հանրապետության նախագահին ներկայացվեց, որ հյուրանոցի հիմնանորոգումը տևել է 4 տարի, կատարվել է 7 մլն դոլարին համարժեք ներդրում, որի արդյունքում հուրանոցը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին՝ հագեցված բոլոր ժամանակակից սարքավորումներով: Հյուրանոցի գործարկման շնորհիվ ստեղծվել են աշխատատեղեր, որոնց 90 տոկոսը զբաղեցնում են մարզի բնակիչները:
Միջազգային փորձագետների ու որակի երաշխիքի գնահատողների ուսումնասիրության ու եզրակացության հիման վրա Դիլիջանի հյուրանոցը համալրել է <<Բեսթ Վեստերն Փարադայս>> հյուրանոցների ցանցը, որը աշխարհի 80 երկրներում 4000-ից ավելի հյուրանոց ունի:
Դիլիջանում ՀՀ նախագահն այցելեց նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին, հետագա նախագծերին: Նախատեսված է, որ կենտրոնի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի 2013 թվականի հունվարին: Այն կունենա 29000 քմ և բաղկացած կլինի երկու մանաշենքից: << Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ը լինելու է ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտ, որտեղ իրականացվելու են միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսներ, ուսումնական ծրագրեր` վերապատրաստվելու հնարավորություն ընձեռելով ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին: Կենտրոնը հնարավորություն կտա նաև իրկանացնելու բազմակողմանի ուսումնասիրություններ ֆինանսների և տնտեսագտության ոլորտներում՝ կատարելով ուսումնահետազոտական աշխատանքներ: Բացի այդ, կենտրոնի շենքում տարածքներ կհատկացվեն առանձին բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ:
Կենտրոնի շինարարությանը զուգահեռ, ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների համար կառուցվում է նաև բազմաբնակարան շենք՝ 64 բնակելի տներով: Կենտրոնական բանկի կողմից վերակառուցվում է նաև Դիլիջանի գրադարանը, որտեղ նախատեսվում է ստեղծել ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56