Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԵՎՔԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ
23.11.2011
![](http://tavush.mtad.am/files/n_pics/878_s.jpg)
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցեց նաև Սևքար գյուղում ՙՙՀազարամյակի մարտահրավերներ – Հայաստան՚՚ ծրագրով վերականգնված երրորդ կարգի ջրանցքի բացման հանդիսավոր արարարողությանը: Ջրանցքի ջահագործումով վերջապես իրողություն դարձավ սևքարեցիների՝ ոռոգման ջուր ոնենալու տարիների երազանքը, որն էլ օրը դարձրել էր տոնական, և արարողությանը մասնակցում էր ամբողջ գյուղը: 16,4 կմ երկարություն ունեցող ջրագիծը այսուհետ ոռոգելի կդարձնի 211 հա անջրդի հողատարածք, որից 171 հեկտարը՝ տնամերձ: Միջոցառմանը համայնքի ղեկավարի, գյուղացիների բազմաթիվ շնորհակալական ու երախտիքի խոսքեր հնչեցին շինարարական աշխատանքները կազմակերպողների ու իրականացնողների հասցեին:
Փոխվարչապետը տեղում ծանոթացավ նաև Լուսաձորի տարածքում Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի ֆինանսավորմամբ կառուցվող անասնագոմի շինարարական աշխատանքների ընթացքին: Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի ստեղծած ՙՙՀիմնաՏավուշ՚՚ հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը, ով համակարգում է Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, այստեղ մանրամասն ներկայացրեց կատարված աշխատանքները: Ավելի քան 160 կովի համար նախատեսված ֆերմայի շինարարական աշխատանքների մեծ մասը կատարված է, և տարեվերջին ֆերման շահագործման կհանձնվի՝ դառնալով բազային մյուս փոքր տնտեսությունների համար: Փոխվարչապետը ծանոթացավ նաև Լուսաձորի անասնապահական ֆերմայի աշխատանքներին, որտեղ ժամանակավորապես գտնվում են Դանիայից ներկրված 80 հղի կովերը, որոնք արդեն հունվար-փետրվար ամիսներին կծնեն: Պարոն Թումանյանն ասաց, որ հորթուկները կբաժանվեն ծրագրում ընդգրկված 14 գյուղերի շահառուներին, ովքեր կմիավորվեն 10-15 հոգուց կազմված կոլեկտիվ տնտեսություններում՝ ստեղծելով մինի ֆերմաներ: Սկզբնական շրջանում ծրագիրը գյուղացուն կօգնի նաև անասնակերով, որպեսզի տնտեսությունը ոտքի կանգնի: Տեղում կդրվի նաև պանրի արտադրություն: Այս ամենը միտված է մի նպատկի՝ նպաստել ոլորտի զարգացմանը և անասնապահական մթերքների արտադրությանը մարզում: