Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ

22.11.2011

Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Առաջին կանգառը Դիլիջան քաղաքում էր, որտեղ փոխվարչապետը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ ծանոթացավ միջազգային դպրոցի շինարարության ընթացքին: Պատասխանատուները տեղեկացրին, որ սկսած այս տարվա ամռանից արդեն ներդրվել է 85 մլն դոլար և աշխատանքներն ընթանում են նախատեսված ծրագրին համապատասխան: Փոխվարչապետի հետ տեղում քննարկվեցին շիարարության ընթացքին աջակցելու որոշակի խնդիրներ:
Նույն օրը Դիլիջանում կայացավ <<Արմենիաինֆո>> տվյալների բազայի կառավարման համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկա գտնվեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, շնորհանդեսի աշխատանքները ողջունեց նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ներկայանալի միջոցառմանը մանակցում էին Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հ. Ահրենսը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և պաշտոնատար այլ անձինք: Համակարգը մշակվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ, եւ տվյալներ է ներկայացնում Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) ցուցանիշների վերաբերյալ: «ԱրմենիաԻնֆոն»-ն ընդլայնվում է նաեւ մարզային մակարդակով:
Այցի շրջանակում Տավուշի մարզպետարանում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն անցկացրեց խորհրդակցություն, որին բացի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներից մասնակցում էին նաև համայնքների ղեկավարներ, առանձին ոլորտների պատասխանատուներ:
Օրակարգի առաջին հարցը մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի իրականացման մասին էր: Նշվեց, որ ծրագրի առաջին մասով ՀՀ պետական բյուջեից հատկացված 632 մլն դրամ գումարի դիմաց նախատեսված աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, իսկ երկրորդ մասով, նախագծա-նախահաշվային աշխատանքներն ավարտվել են, կայացել են մրցույթները, կնքվել են պայմանագրերը: Այս հատկացումը հիմնականում կօգտագործվի դպրոցների, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների, ջրատարների, ներհամայնքային ճանապարհների վերանորոգման և վերակառուցման համար:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ՀՀ փոխվարչապետին ներկայացրեց տեղեկատվություն մարզում գյուղատնտեսական տարվա ընթացքում կատարված աշխատանքների և արդյունքների մասին: Նշվեց, որ նախորդ տարվա համեմատությամբ մարզում բարձր է բերքատվությունը: Այս տարի արտադրվել է ավելի քան 13000 տոննա խաղող, որը 1603 տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, 700 տոննայով ավելի է արտադրվել ծխախոտը, իսկ պտուղը 10 148 տ է նախորդ տարվա 6000 տոննայի դիմաց: Մարզպետը հայտնեց, որ այս տարի նախատեսվում է կատարել 5803 հա աշնանացան, նախորդ տարվա 5255-ի դիմաց: 4900 հա աշնանացանն արդեն կատարվել է: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սերմերի վերադարձելիության, ոռոգման ջրի վարձավճարների գանձման հարցերին, գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին:
Օրակարգի հաջորդ հարցով խորհրդակցությունում քննարկվեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցը: Նոյեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 80%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 %-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 %-ի նվազում է արձանագրվել հողի հարկի (կատարողականը`69.1%), 11,7 %-ի նվազում` գույքահարկի (կատարողականը`84.1%) մասով: Ներկա համայնքների ղեկավարները հավաստիացրին, որ մինչև տարեվերջ կապահովեն նախատեսված ցուցանիշները: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հանձնարարեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման մասնագետներին մեթոդական օգնություն ցուցաբերել համայնքների աշխատակազմերին ընթացիկ տարվա եկամուտների հավաքագրման , ինչպես նաև 2012 թվականի համար նոր՝ առավել իրատեսական, բյուջեի կազմման հարցերում:
Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56