Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
21.11.2011
Նոյեմբերի 18-ին ժամը 18:00-ին թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ նիստում կազմվեց վերջնական ամփոփիչ արձանագրությունը 2011թ. նոյեմբերի 13-ին Իջևանում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերաբերյալ և կայացվեց որոշում համայնքի ղեկավար ընտրվելու մասին: Ըստ վերջնական տվյալների համայնքի 13857 ընտրողներից քվերկությանը մասնակցել է 8716-ը: Նրանցից 5044-ը իրենց քվեն տվել են Վարդան Ռոբերտի Ղալումյանի օգտին: Վարուժան Նարիմանի Ներսիսյանի օգտին է քվեարկել 3406 ընտրող: Ձայների առավելությամբ Իջևան համայնքի քաղաքապետ Է ընտրվել Վարդան Ռոբերտի Ղալումյանը