Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշնանային զորակոչի մեկնարկը
18.11.2011
Աշնանային զորակոչի մեկնարկը Տավուշի մարզում տրվել է: Զորակոչիկների առաջին խումբը մարզից բանակ են զորակոչվել նոյեմբերի 16-ին Բերդի և Նոյեմբերյանի զինկոմիսարիատներից: Նոյեմբերի 18-ին առաջին զորակոչը տեղի ունեցավ Իջևանի տարածաշրջանի զինակոչիկների համար: Բոլոր տեղերում ավանդույթի համաձայն զինակոչիկներին ճանապարհում են երգ-երաժշտությամբ, ուրախ տրամադրությամբ, քաղաքի մշակույթի տների հետ կազմակերպած միջոցառումներով, իսկ Տավուշի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները իրենց օրհնանաքով են տղաներին բարի ծառայություն մաղթում: