Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
17.11.2011
![](http://tavush.mtad.am/files/n_pics/855_s.jpg)
Իջևանի մշակույթի տան ՙՙՀեքիաթ՚՚թատերախումբն առաջին անգամ մասնակցեց հանրապետությունում արդեն 11-րդ անգամ կազմակերպվող ՙՙՆռան հատիկ՚՚ մանկապատանեկան թատերական փառատոնին, որն այս տարի նվիրված էր Հայաաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա հոբելյանին: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Վրաստանից ժամանած շուրջ քառասուն խմբեր:
Իջևանի մշակույթի տան ՙՙՀեքիաթ՚՚թատերախումբը հիմնականում կազմավորվել է 2005 թվականից: Այստեղ ընդգրկված են 10-15 տարեկան շուրջ 20 շնորհալի աղջիկներ ու պատանիներ, ովքեր մեծ սիրով ու պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին: Խմբի աշխատանքները ղեկավարում է մշակույթի անխոնջ նվիրյալ Վալերի Այդինյանը: Թատրոնի խաղացանկում իրենց մշտական տեղն ունեն Թումանյանի ՙՙՄոխրոտը՚՚, ՙՙՀենզելն ու Գրետելը՚՚, ՙՙՇունն ու կատուն՚՚, ՙՙԳեղեցկուհի Վասիլիսան՚՚ հեքիաթները, Ա. Բաբայանի ՙՙՀեքիաթ քաջասիրտ Դավթի և գեղեցկուհի Գայանեի մասին՚՚ թատերախաղը, ՙՙԻսկական ընկերը:
Փառատոնին Հաջողությամբ բեմադրելով մեր հայրենակից Իլյիչ Բեգլարյանի ՙՙԱռակները՚՚, թատերախումբը լավագույն հնգյակում չորրորդն էր և պարգևատրվեց նռան պատկերով խորհրդանշական արձանիկով ու պատվոգրով: Թատերախմբի հաջող ելույթի կապակցությամբ փառատոնի կազմկոմիտեն՝ ի դեմս նախագահ Հասմիկ Կարապետյանի և ՙՙՆախաբեմ՚՚ կրթամշակութային ասոցիացիայի վարչությունը՝ ի դեմս նախագահ Գարիկ Ղազարյանի իրենց գրավոր շնորհավորանքներն են փոխանցել Տավուշի մարզպետ Արմեն Ղոււլարյանին՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով նրան հովանավորության և աջակցության համար: