Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոյեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել են հետևյալ տվյալները
11.11.2011
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի հաղորդմամբ 2010 թվականի 14532 տոննա կարտոֆիլի դիմաց այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ արտադրվել է 20000 տոննա կարտոֆիլ, 7258 տոննայի դիմաց՝ 8066 տոննա բանջարեղեն, 1755 տոննա բոստանային մշակաբույս՝ նախորդ տարվա 1589 տոննայի փոխարեն: Պտղի և հատապտղի արտադրությունը նախորդ տարվա 6000 տոննայի համեմատ կազմել է 10148 տոննա, խաղողինը՝ 11611 տոննայի դիմաց՝ 13214 տոննա: Արտադրվել է 62000 տոննա խոտ, նախորդ տարի այդ թիվը կազմել է 61093 և 700 տոննա չոր ծխախոտ՝ 576 տոննայի դիմաց: Ծխախոտի, պտղի ու բանջարեղենի բերքահավաքի աշխատանքները շարունակվում են:


