Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Հույսի կամուրջի>> տունն օրհնվեց

10.11.2011

<<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Իջևանի կենտրոնը հիմնանորոգումից հետո տնօրհնեքի արարողություն էր կազմակերպել: Արարողության կարգը կատարեց Կանադահայ թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, ծնողներ, հյուրեր մարզի մյուս տարածաշրջաններից:
<<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է իր հիմնադրման 15 տարին, իսկ Իջևանի կենտրոնը` 8-րդ տարին: Ներառական կրթության գաղափարը հանրապետությունում շրջանառության մեջ է դրել <<Հույսի կամուրջ>> կազմակերպությունը, և Տավուշի մարզում գործող 4 կենտրոններն էլ նման կրթության համար լավագույն բազաներ են հանդիսանում:
Իջևանի կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանի տեղեկատվությամբ այս պահին իրենց մոտ 160 երեխա է հաճախում: Գործում են տարբեր` երաժշտության, նկարչության խմբակներ, համակարգչային սենյակ: Իսկ հիմնանորոգումից հետո կենտրոնն առավել հարմարավետ է դարձել` ապահովված ջեռուցմամբ, գործում է նաև վերելակ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:
Հիմնանորոգման գումարը տրամադրել է Կանադահայ բարերար Սերժ Ֆարմանյանը: <<Հույսի կամուրջ>> կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց բարերարին նման նվիրատվության համար: Ի պատասխան իրեն ուղղված երախտագիտության խոսքերի, մարզում նման կենտրոնների գործունեության համար, Սուսաննա Թադևոսյանն ընդգծեց, որ Տավուշում իրեց ծրագրերը լավագույն ձևով են կյանքի կոչվում, քանի որ այստեղ օգնող ու աջակցող ձեռքերը շատ են:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56