Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զոհվածների ընտանիքները ստանում են ՀՀ կառավարության հատկացրած գումարը
09.11.2011
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի ունեցած սողանքի հետեևանքով հինգ մարդ զոհվել էր: Նրանց ընտանիքներին ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է մեկական միլիոն դրամ: Նոյեմբերի 9-ին արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը Լճկաձոր գյուղում Նորիկ Միրզոյանի ընտանիքին հանձնեցին մեկ միլիոն դրամը: