Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թեմատիկ հանդիպում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հետ
08.11.2011
ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող հերթական միջոցառումը: Այն այս անգամ հանդիպում էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանաանց և երեխաների իրավունքների բաժնի նախաձեռնությամբ ստեղծված գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հետ, որը կայացավ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի փորձագետ Ջինա Սարգիզովան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանը: Քննարկվեցին գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը եւ 2012թ. մարզային միջոցառումների պլանը: Ներկայացվեց <<Ընդդեմ գենդերային բռնության>> ազգային ծրագիրը, <<Ընդդեմ գենդերային բռնության>> 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը եւ <<Ընդդեմ գենդերային բռնության>> 2012 թվականի մարզային միջոցառումների պլանը: Քննարկումն ավարտվեց ընտանեկան բռնության թեմայով տեսաֆիլմի ցուցադրությամբ: