Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵՑ <ՀԵՔԻԱԹԻՆ ՀՅՈՒՐ> ԾՐԱԳԻՐԸ
07.11.2011
![](http://tavush.mtad.am/files/n_pics/732_s.jpg)
ՀՀ Տավուշի մարզպետարանի աջակցությամբ նոյեմբերի 5-ին Իջևանի մշակույթի տանը մեկնարկեց <Խալդ> բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող <Հեքիաթին հյուր> ծրագիրը: ՀՀ մշակույթի նախարարության ծրագրերում ներառված <Հեքիաթին հյուր> գյուղական մանկահասակ բնակչության սպասարկում> ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումը նպատակ ունի հեռավոր համայնքների մանկահասակ բնակչությանը ծանոթացնել հայ թատերարվեստին, նպաստել մատաղ սերնդի գեղագիտական ճաշակի ձևավորմանն ու դաստիարակությանը և յուրաքանչյուր տարի իրականցվում է որևէ մարզում: Այս տարի հերթը Տավուշի մարզինն է, որի 59 համայնքում կբեմադրվի Հովհ. Թումնյանի ստեղծագործությունների հիման վրա գրված <Էս էն գյուղն է, որ…> ներկայացումը: Բեմադրության սցենարի հեղինակն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գ. Պողոսյանը: Բեմադրությունը Տավուշի մարզի մանկահասակ բնակչությանը կներկայացվի մի քանի փուլերով: