Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաղողի մթերումն ավարտվել է
04.11.2011
Տավուշի մարզի գինու և կոնյակի գործարանների կողմից արդեն ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները: Ընդհանուր առմամբ բոլոր գործարանները միասին մթերել են 8011 տոննա խաղող: Բերքի ամենամեծ քանակությունը` 3500 տոննա, մթերել է <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ Բերդի մասնաճյուղը: 1500 տոննա խաղող ընդունել է <<Բերդավանի գինու գործարան>> ԲԲԸ-ն, 1400 տոննա` << Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն: Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը և Տավուշի գինու գործարանը գյուղացիներից ընդունել են գրեթե հավասարաչափ քանակությամբ խաղող: Առաջինի դեպքում այն կազմում է 811 տոննա, իսկ երկրորդի դեպքում` 800: Ըստ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալների, <<Երևանի կոնյակի գործարան>> և << Բերդավանի գինու գործարան>> ԲԲԸ-ները մթերված խաղողի դիմաց ամբողջությամբ վճարել են գյուղացիական տնտեսություններին, իսկ մյուս գործարաններն այդ գործընթացը կավարտեն մինչև տարեվերջ: