Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սողանքային երեևույթների ակտիվացում Մ16- Ներքին Ծաղկավան ավտոճանապարհին
31.10.2011
Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանի ահազանգից հետո, որ ակտիվացել են Մ16- Ներքին Ծաղկավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի սողանքային երեևույթները, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ներկայացուցիչները եղել են տեղում և կատարել ուսումնասիրություն: Արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը և երթևեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի և շատ վտանգավոր: Համապատասխան զեկուցագրով այս մասին տեղեկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: