Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օ-Դը-Սենի և Տավուշի համագործակցությունն ընթացքի մեջ է

27.10.2011

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ –Դը- Սեն նահանգի միջև գործնական կապեր հաստատվել են դեռևս 2010 թվականին, երբ Հայաստանի Հանրապետություն էր այցելել Ֆրանսիական տնտեսական նախարար, Օ-Դը-Սեն նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությունը և ի թիվս այլ միջոցառումների Տավուշի մարզում մասնակցեց նաև Օ-Դը-Սենի նահանգի ֆինանսավորմամբ <<Հայաստան >> համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրի շրջանակներում Խաշթառակ-Լուսահովիտ-Դիտավան ոռոգման ջրագծի բացման հանդիսավոր արարողությանը: Հենց այդ ժամանակ` 2010 թվականի մայիսի 22-ին մարզկենտրոն Իջևանում Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրեցին համատեղ նկատառումների հուշագիր: Իսկ արդեն 2011 թվականի մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրեցին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիրը, որը 3 տարի ժամկետով ապահովում է Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունը Տավուշի մարզին: Դրան հետևած ժամանակահատվածում Օ-Դը-Սենի միջոցներով մարզում բավականին աշխատանքներ են կատարվել: Ծրագիրն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, նպատակն է նոր աշխատատեղերի բացման ճանապարհով նպաստել սոցիալական խնդիրների լուծմանը և աղքատության կրճատմանը:
Ծրագրի իրականացման ընթացքն ուսումնասիրելու, ինչպես նաև հետագա աշխատանքները պլանավորելու նպատակով այս օրերին Հայաստան է ժամանել ֆրանսիական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Օ-Դը-Սեն նահանգի խորհրդի միջազգային համագործակցության բաժնի տնօրեն Օդ Րոնսեն Լորանսոն, Ֆրանսիայում հայկական հիմնադրամի տնօրեն Սուրեն Գևորգյանը, ոռոգման համակարգի մասնագետ Վազգեն Անդրեասյանը, անասնապահության և անտառային ոլորտի փորձագետներ Ռիդիե Բուֆիերն ու Ժերար Ֆալկոնեն:
Տավուշի մարզպետարանում նրանց ընդունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նա շնորհակալություն հայտնեց այցելության, մարզում ծրագրի իրականացման և դրա բարեհաջող ընթացքով հետաքրքրված լինելու համար: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզի գյուղատնտեսության ոլորտը ներկայացնող մասնագետները: Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի ստեղծած <<ՀիմնաՏավուշ>> հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը, ով համակարգում է Օ-Դը- Սենի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, ներկայացրերց աշխատանքների կատարման փուլերը: Ծրագիրն իր մեջ ներառում է անասնապահության, այգեգործության և ոռոգման համակարգերի վերականգնման բաղադրիչներ: Այս տարի հատկացված գումարի սահմաններում արդեն հիմնական աշխատանքները կատարվել են: Անասնապահության բաղադրիչով դեռևս անցյալ տարի 50 կով է բաժանվել գյուղացիներին: Հիմա Լուսաձոր համայնքի տարածքում կառուցվում է անասնագոմ նախատեսված 200 կովի համար: Գնվել է նաև Ջերսեյ տեսակի 80 գլուխ կով, մնացած քանակությունը ձեռք կբերվի հաջորդ տարի: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև մրգատւ այգիների հիմնում: Դիտավանում փոքրիկ տնկարան է ստեղծվել , նախատեսվում է նաև երկրորդը 1,1 հա հողատարածքի վրա: Առաջին տնկարանի տնկանյութը կարող են օգտագործել եկող աշնանը, իսկ մինչ այդ ` 2012 թվականի գարնանը, 6 հա տարածությամբ և աշնանը` 8 հա տարածքով այգիներ կհիմնվեն : Ծրագրի շրջանակներում անցկացվել է նաև Այգեհովիտ-Վազաշեն ջրագիծը, հաջորդ փուլով պայմանավորվածություն ձեռքբերվեց մտածել նաև ներքին ցանցի մասին, որպեսզի ջուրը հասնի գյուղացուն: Ֆրանսիայից ժամանած փորձագետները ցանկություն հայտնեցին լինել սարամասերում և անտառներում, քանի որ նրանց մասնագիտական գնահատականներն անհրաժեշտ են արոտավայրերի և անտառային տնտեսության զարգացման ծրագրերն իրականացնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26