Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Լույս հայի աչքերին>>
25.10.2011
<<Լույս հայի աչքերին>> ծրագրի շրջանակներում <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> բարեգործական հիմնադրամը ապրիլ, մայիս ամիսներին իր ծառայությունները մատուցեց նաև Տավուշի մարզի բնակչությանը: Մարզի 4 տարածաշրջանում հիմնադրամը աչքի շարժական հիվանդանոցի և մասնագետների միջոցով իրականացրել է 2500 մարդու հետազոտություն: Ընդհանուր առմամբ կատարել են 187 վիրահատություն, իսկ 144 մարդ ստացել է լազերային բուժում: Ըստ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության, այդ ընթացքում հիմնադրամի կողմից անուն առ անուն հաշվառվել են նաև այն մարդիկ, որոնց հետազոտելուց հետո բժիշկները ցուցում են տվել կրել համապատասխան օպտիկական ակնոց: <<Հայկական ակնաբուժության նախագիծ>> հիմնադրամը օրերս Տավուշի մարզին է տրամադրել 1414 ակնոց, որոնք համապատասխան պոլիկլինիկաների, ընտանեկան բժիշկների միջոցով կտրվեն հասցեատերերին :