Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
11 երեխա վերադարձել են կենսաբանական ընտանիք
21.10.2011
<<Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման>> ծրագրի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Վորլդ Վիժն ՄԲԿ Տավուշի ՏԶԾ-ի հետ համատեղ իրականացրել է Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության թվով 11 սաների ընտանիքների կենսապայմանների ուսումնասիրություն: Այնուհետեւ այդ ընտանիքներին Վորլդ Վիժն ՄԲԿ Տավուշի ՏԶԾ-ի կողմից տրամադրվել է տարատեսակ տնտեսական եւ հումանիտար աջակցություն, որի արդյունքում զգալիորեն բարելավվել է նրանց սոցիալական վիճակը եւ պայմաններ ստեղծվել երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու համար:
Այսպիսով ս/թ սեպտեմբեր ամսվա ընթացքում գիշերօթիկ հաստատություն հաճախող 11 երեխաներ վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ:
ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐևԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ` Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ