Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
20.10.2011
Տավուշի մարզպետարանում հոկտեմբերի 20-ը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների ընդունելության հերթական օրն էր: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել տասը քաղաքացի Իջևան քաղաքից, Վազաշեն, Գանձաքար, Խաշթառակ և Թեղուտ համայնքներից: Ընդունելությանը մասնակցած տասը քաղաքացիներից երկուսը դիմել էին ֆինանսական աջակցության, հինգը` աշխատանքի տեղավորման, մեկը` հողամասի, մեկը վթարային բնակարանի, մեկը վետերանների համար էքսկուրսիա կազմակերպելու համար աջակցության հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Դրանց պատասխանը քաղաքացիներին կտրվի սահմանված ժամկետներում: