Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային առաջնություն
20.10.2011
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանի հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Տավուշի մարզում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցչությունը և Տավուշի մարզպետարանն անց են կացրել տարածաշրջանային և մարզային առաջնություններ:
Ֆուտբոլի մարզային առաջնությունը մեկնարկել է մեկ ամիս առաջ: Ընդհանուր թվով 12 խաղ անցկացնելուց հետո եզրափակիչ փուլ են դուրս եկել Ազատամուտի և Աչաջրի հավաքական և Վերին Կարմիրաղբյուրի հավաքական թիմերը: Եզրափակիչ խաղը կայացավ հոկտեմբերի 19-ին Իջևանի <<Արնար>> մարզադաշտում: Հաղթեց Ազատամուտի և Աչաջրի հավաքական թիմը: Երկրորդ տեղը համապատասխանաբար գրավեց Վերին Կարմիրաղբյուրի թիմը: Նրանց գավաթներ և նվերներ հանձնվեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի անունից, իսկ ՀՖՖ-ի ներկայացուցիչ Արթուր Վանեսյանը` հանձնեց պատվոգրեր և նվիրեց գնդակներ: