Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հինգ գործարաններն էլ մթերել են
19.10.2011
![](http://tavush.mtad.am/files/n_pics/646_s.jpg)
Ըստ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդած տվյալների մինչ այս պահը մարզում գործող գինու և կոնյակի գործարաններն արդեն մթերել են 7762 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ Բերդի մասնաճյուղը ընդունել է 3500 տոննա խաղող, <<Իջևանի գինու գործարան>> ԲԲԸ-ն` 1400 տոննա, <<Բերդավանի գինու գործարան>> ԲԲԸ-ն` 1500 տոննա, իսկ <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի մասնաճյուղը մթերել է 812 տոննա խաղող, Տավուշի գինու գործարանը` 550 տոննա: