Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեկամություն Դելիջանի և Դիլիջանի միջև

19.10.2011

Հոկտեմբերի 18-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ուենցավ Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական նահանգի և ՀՀ Տավուշի մարզի պատվիրակությունների հանդիպումը: Երկու պատվիրակություններն էլ ղեկավարում էին մարզերի ղեկավարները, ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցելության համար և նշեց, որ մեծ պատիվ է ընդունել հարևան Իրանի Կենտրոնական նահանգի պատվիրակությանը:
Իր հերթին Իրանի Կենտրոնական նահանգի նահանգապետ ՇաաբանիՖարդը շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ապա ներկայացրեց, պատվիրակության կազմը, որում ընդգրկված էին նրա տեղակալները ծրագրավորման ու կառավարման և մարդկային ռեսուրսների հարցերով պարոն Աշուրին և պարոն Սադեղին, մշակույթի, առևտրի , արդյունաբերության, բանկային համակարգի ոլորտների պատասխանատուներ, ձեռնարկությունների տնօրեններ, գործարարներ:
Իրանի Կենտրոնական նահանգն ունի 1 մլն 400 հազար բնակիչ: Նահանգի տնտեսությունը շատ բազմաճյուղ է, այն տալիս է 2700 տեսակի արտադրանք 19 արդյունաբերական ավաններում: Զարգացած է ալյումինի արտադրությունը, մեքենաշինությունը, ցեմենտի արտադրությունը: Գյուղատնտեսությունը նույնպես Կենտրոնական նահանգում զարգացած է: Միայն ցորենի արտադրությունը տարեկան կազմում է 550 000 տոննա, որից 200 000-ն է կազմում նահանգի պահանջարկը, մնացած մասն արտահանվում է: Նահանգին մեծ եկամուտներ են բերում նաև ջերմոցային տնտեսությունները:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց մարզը որպես վարչատարածքային միավոր, տնտեսության ճյուղերը, գործող ձեռնարկությունները, վերամշակող արտադրությունները, գյուղատնտեսության ոլորտի հեռանկարները, ենթակառուցվածքների, մասնավորապես, ճանապարհների, ոռոգման համակարգերի, հեռագնա արոտների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունում նույնպես կա Դելիջան քաղաք և այդ մասին հայտարարվել էր նաև նախապես, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու քաղաքները դարձնել քույր քաղաքներ: Տեղում արդեն հստակեցվեցին համագործակցության որոշ ոլորտներ. հարևան երկրի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին նպաստել Տավուշի մարզում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչպես նաև որևէ բանկի մասնաճյուղ հիմնել Դիլիջանում: Երկուստեք պայմանավորվածություն եղավ բարեկամություն հաստատել նաև երկու մարզերի միջև: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին իր պատվիրակության հետ սիրով Իրանի Իսլամական Հանրապետություն հրավիրեց Կենտրոնական նահանգի նահանգապետ պարոն ՇաաբանիՖարդը:
Հանդիպումից հետո հյուրերը շրջեցին Թուֆենկյան համալիրում, ծանոթացան հին ու նոր Դիլիջանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03