Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

14.10.2011

Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից ամփոփվել են Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ներում իրականացվող անապահովության գնահատման համակարգում ընտանիքների փաստագրման աշխատանքները: Պարզվել է, որ 2011թ. սեպտեմբեր ամսին մարզում փաստագրվել են 443 ընտանիքներ /2010թ. սեպտեմբեր ամսին փաստագրվել էին 502 ընտանիքներ/, որից 143-ը Իջևանում /2010թ. սեպտեմբերին եղել է 180/, 80-ը Դիլիջանում /2010թ.նույն ամսում՝ 84/, 131-ը Բերդում /2010թ.նույն ամսում՝ 146/ և 89-ը Նոյեմբերյանում /2010թ.նույն ամսում՝ 92/: Վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը նշեց, որ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են մի շարք խնդիրներ, որոնց պատճառով ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում փաստագրվել: Այսպես. Ընտանիքների անդամների մի մասն ունեն բնակչության պետական ռեգիստրում իրենց փաստացի բնակության վայրում հաշվառվելու խնդիրներ, մի մասը՝ ընտանիքի,,բացակա՚՚ անդամի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու բարդություն և այլն: Չնայած այդ հանգամանքին, գործակալությունների և համայնքապետարանների համագործակցված աշխատանքի արդյունքում փաստագրման աշխատանքներն ընթանում են կազմակերպված և օպերատիվ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27