Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզը <<Հայագրոֆորում>> համաժողովում

13.10.2011

Հոկտեմբերի 14-16-ը Երևանում մեկնարկելու է Հայ ֆերմերների <<Հայագրոֆորում>> եռօրյա համաժողովը: Համաժողովին բացի ԼՂՀ և մարզերի ներկայացուցիչներից, մասնակցելու են նաև սփյուռքահայ գյուղատնտեսներ: Բացումը լինելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տավուշի մարզը նույնպես մասնակցելու է համաժողովի աշխատանքներին: Առաջին օրվա ծրագրում ընդգրկված են մարզից 50 պատվիրակ, որոնք ներկայացնում են Տավուշի մարզպետարանը, Տավուշի ԳԱՄԿ-ը, սննդի անվտանգության և անասնաբուժական ծառայությունը, առանձին ֆերմերներ, ծխախոտագործներ, այգեգործներ, համայնքների ղեկավարներ: Օրվա ընթացքում բացի ելույթներից, քննարկումներից, կլոր սեղաններից նախատեսված է նաև մեդալների շնորհման արարողություն: Տավուշի մարզից <<Առ և տուր>> ՍՊԸ նախագահ Սամվել Գասպարյանը որպես սերմնաբուծությամբ և սերմարտադրությամբ զբաղվող ֆերմեր ներկայացված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեդալի, իսկ Տավուշ համայնքից Վոլոդյա Մաճկալյանը որպես այգեգործ, խաղողագործ`FAO-ի / ՄԱԿ-ի Պարենի զարգացման ծրագիր/ մեդալի:
Հոկտեմբերի 16-ին <<ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրը>> տոնակատարությանը նույնպես մասնակցություն կունենա Տավուշի մարզը: Միջոցառումը տեղի կունենա Երևանի Հյուսիսային պողոտայում, որտեղ մարզը կունենա 4 տաղավար և կներկայացնի իր արտադրած գյուղատնտեսական ապրանքները, կկազմակերպի գինու, մեղրի, պանրի, պահածոների համտես:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25