Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վախճանվել է հայտնի արվեստաբան Սարո Սարուխանյանը

11.10.2011

2011թ. հոկտեմբերի 8-ին, երկարատև հիվանդությունից հետո, 67 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ հայտնի արվեստաբան, ՀՀ նկարիչների միության անդամ Սարո Սարուխանյանը:
Սարո Սարուխանյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 1-ին, Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում:
1960-1968 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: 1969-1984թթ. եղել է Հայաստանի հանրագիտարանի արվեստի բաժնի գիտական խմբագիրը, 1977-1981 թթ. Երևանում կազմակերպել է ԽՍՀՄ տարածքում առաջին ազատ ցուցահանդեսները: 1985-1992 թթ. եղել է Իջևանի քանդակի միջազգային սիմպոզիումի, իսկ 2001 թվականին՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված քանդակի միջազգային սիմպոզիումի հեղինակ ու ստեղծագործական ղեկավար: Երկար տարիներ զբաղվել է արվեստի ուսումնասիրմամբ և հեղինակել մի շարք գիտական արժեքավոր աշխատություններ («Արվեստի հոգեբանության, գեղարվեստական ձևի ինֆորմացիոն բնույթը», «Ֆորման որպես նյութի ներքին սուբստանցի արտահայտություն», «Մոռացված գաղափարների վերագտնման ճանապարհին», «Քանդակային ձևի ծնունդը»): Հեղինակ է նաև հայ կերպարվեստագետներին նվիրված 250-ից ավելի հոդվածների ու հեռուստահաղորդումների: 1988 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է, 1998 թ.՝ վարչության անդամ, ապա և՝ գիտական քարտուղար:
Սարո Սարուխանյանը տարիներ շարունակ վարել է վարչական պաշտոններ. 2001-2009 թթ. եղել է ՀՀ Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն, այնուհետև ՀՀ Ազգային պատկերասրահի մասնաճյուղեր Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի տուն-թանգարանների վարիչ: Որպես ոլորտի լավագույն գիտակ՝ փորձագետ է աշխատել Մշակութային արժեքների պահպանման և գնահատման վարչությունում, ՀՀ փորձագիտական բյուրոյի մշակույթի բաժնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03