Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՍԱՐՈ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
11.10.2011
Խորը վշտով ընդունեցինք հայտնի արվեստաբան, ՀՀ նկարիչների միության գիտական քարտուղար, լավ մարդու ու լավագույն ընկերոջ, Տավուշի զավակ Սարո Սարուխանյանի անժամանակ մահվան լուրը:
Լինելով արվեստի գիտակ ու նվիրյալ, Սարո Սարուխանյանն իր ամբողջ գործունեությունը նվիրեց հայ արվեստի զարգացմանը: Սարո Սարուխանյանի ջանքերով էին նաև հայրենի Իջևանում տարիներ շարունակ անցկացվում քանդակի միջազգային սիմպոզիումները:
Տավուշի մարզի ամբողջ բնակչության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Սարո Սարուխանյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, արվեստասեր հասարակությանն ու մեզ բոլորիս, սիրելի Սարոյի մահվան առթիվ: Մենք սգում ենք նրա մահը, բայց համոզված ենք, որ Սարո Սարուխանյանի անունը հավերժելու է նրա շնորհիվ ստեղծված ու մեր քաղաքին առանձնահատուկ շուք հաղորդող քարե քանդակների նման: