Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շինարարություն` հավատքով
07.10.2011
Հոկտեմբերի 7-ին Հաամաշխարհային Հաբիթաթի օրվա առթիվ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը կամավորների ներգրավմամբ <<Հավատքով իրականացնենք շինարարություն>> նշանաբանի ներքո շինարարական մեկօրյա միջոցառում իրականացրեց Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում: Իսկ մինչ այս ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից ժամանած 8 կամավոր 4 օրյա վերանորոգման աշխատանքներ էին կատարել Արման Արզումանյանի բնակարանում: Վերջին` 5-րդ օրը, նրանց էին միացել նաև տեղացի 15 կամավոր: Խրհրդանշական օրվա ընթացքում կատարվեց տնօրհնեքի արարողություն: Տանտերերին շնորհավորանքներ հաղորդեցին Տավուշի մարզպետարանի և Ակնաղբյուրի համայնքապետարանի ներկայացուցիչները: