Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստում

06.10.2011

Այսօր` հոկտեմբերի 6-ին , տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Մասնակցում էին նաև մարզի դպրոցների տնօրենները, քանի որ օրակարգում ընդգրկված երկու հարցը վերաբերում էր դպրոցներին: Մինչ հիմնական քննարկումերին անցնելը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհավորեց տնօրեններին Ուսուցչի օրվա առթիվ: Ապա ներկայացրեց հոկտեմբերի 2-ին Մ6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի Վանաձոր-Բագրատաշեն հատվածում սողանքի պատճառով փլուզված տարածքում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը` ցավ հայտնելով, որ դեռևս 5 մարդ համարվում են անհայտ կորած:
Օրակարգի առաջին հարցը, որ <<Առողջ սկիզբ>> ծրագրի Տավուշի մարզ մուտքի մասին էր, ներկայացրեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանը: Նշվեց, որ սկսած 2008 թվականից <<Հույսի կամուրջը>> <<Առաքելություն Արևելք >> կազմակերպության և Արաբկիր բժշկական կենտրոնի հետ իրականացրել են ծրագիր, որի շրջանակներում մարզկենտրոն Իջևանում ստեղծվել է մանկական վերականգնողական կենտրոն, իսկ 10 գյուղական համայնքներում` երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ: Եվ ներառական կրթության ծրագրով մարզի 50 դպրոցում կահավորվել են համապատասխան կաբինետներ հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ անհատական աշխատանք կատարելու համար: Շարունակելով այս երկու ծրագիրը և նաև հենվելով դրանց վրա` <<Հույսի կամուրջը>> կիրականացնի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների բացման ծրագրեր բոլոր դպրոցներում: Այս դեպքում ծրագիրն իրականանալու է Դանիայի կառավարության ֆինանսավորմաբ, գործընկերներն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Տավուշի մարզպետարանը:
Հաջորդ ծրագիրը, որ նույնպես դպրոցների համար է, ներկայացրեց <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին բաժնի պետ Վարդան Փարթամյանը: Այս անգամ արդեն Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Տավուշի մարզի բոլոր դպրոցներում ստեղծվելու են համակարգչային դասարաններ, մարզի դպրոցների միջև հաստատվելու է ներքին կապ, որը նրանց հնարավորություն կտա ակտիվացնել համագործակցությունը միմյանց հետ, անցկացվելու են դասարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ 3 փուլով:
Ինչպես նշեց, հիմնադրամի ներկայացուցիչը այս ծրագիրն առաջին անգամ է իրականացվում հանրապետությունում, սկսել են Տավուշից, քանի որ փորձը ցույց է տվել, որ պիլոտային ծրագրերը Տավուշում հաջողվում են և հնարավորություն են ընձեռում դրանք շարունակել իրականացնել այլ մարզերում: 2007 թվականից Տավուշի մարզում հիմնադրամը սկսեց իրականացնել <<Գյուղական զարգացման ծրագիրը>> ` ավարտուն տեսքի բերելով տարբեր ոլորտների 40 ծրագիր, հաջող օրինակի շնորհիվ այն շարունակվում է նաև 4 այլ մարզերում:
Մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ երկու ծրագրերն էլ շատ արդյունավետ են մարզի դպրոցների համար: Իրականացնող կազմակերպություններն էլ այն գործընկերներն են, որնց հետ արդեն երկար տարիների ընթացքում հուսալի համագործակցություն է ձևավորվել:
Մարզխորհրդի հաջորդ հարցով մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներիսիսյանը ներկայացրեց համայնքներում 9 ամիսների ընթացքում սեփական եկամուտների կատարման ընթացքը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների ընդհանուր եկամուտների կատարողականը կազմում է 91.1 տոկոս, իսկ սեփական եկամուտներինը` 76,6 տոկոս: Մարզի 8 համայանք ունեն 50 տոկոսից ցածր սեփական եկամուտների կատարողականներ. Վարագավան` 27,1%, Չորաթան` 35,2%, Սևքար` 39,9% , Լուսաձոր 41,5%, Դեբեդավան` 47,4%, Նորաշեն` 47,9%, Դովեղ`49,1%, Վ. Ծաղկավան` 49,5%: 27 համայնքի սեփական եկամուտների կատարողականները 50-80% սահմանում են, իսկ 27 համայնքի մոտ բարձր են 80%-ից: Ինչպես նշեց մարզպետ Արմեն Ղուլարյանը, սա այն հարցերից է, որ ամենօրյա աշխատանքային խնդիր է համարվում և ամեն մի մարզխորհրդում քննարկվում է, սակայն մենք դեռևս ունենք համայնքներ, որոնք նախատեսվածից ցածր մուտքագրումներ ունեն: Բայց դրանց կողքին կան բարձր տոկոսներ ապահովող մի շարք համայնքներ, որոնք ավելի մեծ աճ են արձանագրել: Նա հորդորեց բոլոր համայնքների ղեկավարներին խիստ ջանադիր աշխատանք տանել մինչև տարեվերջ սեփական եկամուտների կատարաողականներն ապահովելու համար:
Տավուշի մարզպետարանի աշխատակզմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանը նեկայացրեց մարզպետարանի նոր կայքի աշխատանքների կազմակերպման ընթացքը: Նշեց, որ մեծ թվով տեղեկատվություն կայքում հնարավոր է տեղադրել միայն համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքի շնորհիվ, քանի որ կայքում մի ամբողջ բաժին իր 9 ենթաբաժիններով տրամադրված է համայնքներին:

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27