Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

05.10.2011


Հարգելի ուսուցիչներ

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա առթիվ: Սա այն եզակի տոներից է , որ նշում են ոչ միայն տվյալ մասնագիտության տեր մարդիկ, օրը հոգեհարազատ ու բովանդակալից է բոլորիս համար: Դուք, սերունդներին հերթով ընդունելով դպրոցի հարազատ հարկի տակ, կրթում, դաստիարակում եք և ճանապարհում դեպի մեծ կյանք: Յուրաքանչյուր մարդու հաջողության , ձեռքբերումների հիմքում նաև Ձեր վաստակն է:
Տավուշի մարզի ուսուցիչները բազմիցս են ապացուցել հավատարմությունն իրենց կոչմանը: Հուսով եմ նաև, որ վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում իրականացվող բարեփոխումների ծրագիրը Ձեր ջանքերի շնորհիվ կտա իր ցանկալի արդյունքը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ: Մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն և մասնագիտական ձեռքբերումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05