Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ /Տեսանյութ/

03.10.2011



Հոկտեմբերի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, Մ6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի Վանաձոր-Բագրատաշեն հատվածում, Այրում կայարանի մոտ, տեղի է ունեցել արտակարգ պատահար. սողանքի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, որի պատճառով փակվել է միջպետական մայրուղին: Տավուշի մարզի բնակչության պաշտպանության համակարգի 2011թ. միջոցառումների պլանի համաձայն՝  մարզպետի մոտ հրավիրված արտակարգ խորհրդակցությունում հանձնարարություններ են տրվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին և սողանքին հարակից համայնքների ղեկավարներին: Մարզպետարանում և սողանքին հարակից համայնքներում սահմանվել են շուրջօրյա հերթապահություններ: Շտապ դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզպետը, ԱԻՆ փրկարարական վարչությունն իր բոլոր ստորաբաժանումներով: Սողանքի վայրում տեղակայվել է առաջին օգնության բուժկետ, հավաքագրվել և փրկարարական աշխատանքներին մասնակից են դարձվել հարակից տարածքներում գտնվող մեքենա-մեխանիզմները: Ժամը 21-ի դրությամբ աշխատանքներին համապատասխան օժանդակություն էին ցուցաբերում նաև տարածաշրջանում գտնվող ՀՀ ՊՆ ստորաբաժանումները: Երևանից ժամանել են Հայաստանի փրկարարական ծառայության կենտրոնացված մասնագիտական ուժերը: Հասարակական կարգ ու կանոնի և տրանսպորտի երթևեկության աշխատանքները համակարգվում են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուժերով: Տեղում փրկարարական և վերականգնողական անհետաձգելի աշխատանքների իրականացման համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27