Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարդահամարի վերաբերյալ դասընթաց
30.09.2011
Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց դասընթաց մարդահամարի ժամանակավոր աշխատակիցների համար: 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը անցկացվելիք մարդահամարի անցկացման կարգի և հարցաթերթի լրացման վերաբերյալ դասընթացը վարեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը: Եղան հարցաթերթի լրացմանն առնչվող գործնական հարցադրումներ և քննարկումներ դրանց շուրջ: