Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
32 հոգի ապահովված է սեզոնային աշխատանքով
30.09.2011
![](http://tavush.mtad.am/files/n_pics/528_s.jpg)
Տավուշի մարզի Բաղանիսի ծխախոտի ընդունման կետում աշխատանքային եռուզեռ էր: Աշխատանքներն այստեղ սկսել են դեռևս հունիսի վերջերից: Այս նոր ընդունման կետն իր 12 չորացման խցերով սպասարկում է Ջուջևանի, Բաղանիսի, Ոսկեվանի, Ոսկեպարի, Կոթիի և Բարեկամավանի ծխախոտ արտադրողներին և իրականացնում է ծխախոտի ոչ միայն ընդունման, այլև չորացման, հակավորման և ուղարկման աշխատանքները: Սեպտեմբերի 29-ի դրությամբ այստեղ ընդունվել էր արդեն 240 տոննա ծխախոտ: Հիմնականում ընդունում են վերջինիա տեսակի, քիչ քանակությամբ` սամսուն, որը մշակում են անջրդի տարածքներում: Շնորհիվ ընդունման կետի 32 հոգի այստեղ ապահովված է սեզոնային աշխատանքով: Ինչպես մեր զրույցի ընթացքում նշեց ծխախոտի ընդունման կետի պատասխանատու Արարատ Եդիգարյանը, աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 60-65 հազար դրամ, իսկ աշխատանքները կտևեն մինչև նոյեմբեր: