Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻՆ

27.09.2011


Հանրապետության մարզերով շարունակվում է հեծանվարշավը, որը նվիրված է հայ մեծ մտածող, պետական ու ռազմական գործիչ, քաղաքագետ ու իմաստասեր Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Սեպտեմբերի 26-ին հեծանվարշավի մասնակիցները Վանաձորից մտան Տավուշի մարզի Դիլիջան քաղաք, որտեղ նրանց դիմավորեցին աղ ու հացով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հարյուրավոր դպրոցականներ ու ուսուցիչներ, բազմաթիվ դիլիջանցիներ: Բոլորին ողջունեց և հեծանվորդներին բարի երթ մաղթեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ջերմ ընդունելության համար շնորհակալական խոսք ասաց հեծանվարշավի ղեկավար Մարտին Շարբաթյանը: Այնուհետև Դիլիջանի քաղաքապետարանի մոտից միջոցառման մասնակիցներն ուղևորվեցին գերեզմանատուն, որտեղ թարմ ծաղիկներ դրեցին մեծանուն հայի մոր` Տիրուհի Գյուլնազարի Տեր-Հարությունյանի շիրմին: Դիլիջանից հեծանվորդներն ուղևորվեցին Սևան: Անցնելով Հայաստանի բոլոր մարզերով` վերջնակետը կլինի Կապան քաղաքը, որտեղ կանցկացվի Գարեգին Նժդեհի ծննդյան 125-րդ տարեդարձին նվիրված մեծ միջոցառում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03