Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

27.09.2011

Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի մարզադաշտում մեկնարկեց Հրաչիկ /Բորյա/ Քալանթարյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի մարզային հուշամրցաշարը, որի կազմակերպիչներն են Երկրապահ կամավորների միությունը և <Նիկարմ> ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլային մրցպայքարին կմասնակցի մարզի 9 համայնք ներկայացնող 13 թիմ: Թիմերը կմրցեն երկու տարիքային խմբում` կրտսեր, որին կմասնակցեն 13-14 տարեկանները և ավագ` կազմված 14-ից բարձր տարիքի ֆուտբոլիստներից: Կրտսեր տարիքային խմբում մրցապայքարի դուրս կգան Կոթիի, Դիլիջանի, Իջևանի մանկապատանեկան մարզադպրոցի 1997 թվականին ծնվածների, Գետահովտի 1997 թվականին ծնվածների, Բերդավանի և Իջևանի <Արնար> թիմերը: Ավագ խմբում հանդես կգան Նոյեմբերյանի, Այրումի, Բերդի, Գետահովտի, Իջևանի <Նիկարմ>, Թեղուտի, Իջևանի մարզադպրոցի 1995-96 թ.թ. ծնվածների թիմերը: Հաղթող թիմերը կպարգևատրվեն գավաթով, մեդալներով ու պատվոգրերով, իսկ լավագույն ֆուտբոլիստները կստանան պատվոգրեր, հուշանվերներ: Հուշամրցաշարի հովանավորներն են <Իջևանի բենտոնիտ> կոմբինատը /տնօրեն` Գագիկ Մահտեսյան/, Նոյեմբերյանի <Լևոն 2-րդ> ՍՊԸ-ն /նախագահ` Ֆլորա Անտոնյան/, Վարագավանի պահածոների գործարանը /տնօրեն` Գրիշա Մանուչարյան/: Հուշամրցաշարի բացման օրը տեղի ունեցավ երկու հանդիպում`մեկը ավագ խբում` Թեղուտ - <Նիկարմ>, մյուսը` կրտսեր, որտեղ մրցեցին Դիլիջանի և Կոթիի թիմերը: Առաջին խմբում խաղն ավարտվեց 11:1 հաշվով`հօգուտ <Նիկարմի>, երկրոդում` 5:1` հօգուտ Կոթիի: Մրցաշարի խմբային փուլը կավարտվի հոկտեմբեր 1-ին: Խմբերում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը, օլիմպիական մրցակարգով, կվիճարկեն մրցաշարի հաղթողի կոչումը: Մրցաշարի կազմակերպումը նպատակ ունի խթանել ֆուտբոլի զարգացումն ու մասսայականացումը մարզում, նպաստել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացման գործին և վառ պահել հայոց սահմանների պաշտպան երկրապահ նահատակների հիշատակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56