Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
22.09.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի մոտ ս/թ սեպտեմբերի 7-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր: Համաձայն թիվ 07/09-06 արձանագրային որոշման 2-րդ կետի պահանջների, ՀՀ Տավուշի մարզում փորձնական ծրագրի իրականացման համակարգման լիազորությունը մարզպետի 20.09.2011թ. թիվ 71-Ա կարգադրությամբ վերապահվել է մարզպետի տեղակալ Լ. Սարգսյանին: Ինչպես ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մանսագետ նարինե Ճ|աղարյանը, փորձնական ծրագիրը կիրականացվի Իջևանում, և ծրագրի ընթացքում որպես սոցիալական դեպք վարող կաշխատի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի ՍԾՏԳ-ի առաջատար մասնագետ Տիգրան Պողոսյանըը: Ծրագրի իրականացման ընթացքի համար պատասխանատու են մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության վարչությունները, ինչպես նաև ընտանիքի, կանանց ու երեխաների բաժինը: Ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածում տարբեր ԶԼՄ-ների միջոցով բնակչությանը իրազեկ կպահվի ծրագրի նպատակաների, ընթացքի, կատարված աշխատանքների և արդյունքների մասին: