Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

20.09.2011

Սիրելի տավուշցիներ
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ: 20 տարին պատմության համար թերևս կարճ ժամանակահատված է, սակայն այն միաժամանակ հասակ առած մի ողջ սերնդի` արդեն անկախության սերնդի կյանք է, սերունդ, որ ծնվել ու մեծացել է արդեն ազատ ու անկախ երկրում: Անկախությունը գերագույն արժեք է ցանկացած ժողովրդի, իսկ առավել ևս` հայ ժողովրդի համար, ով դարերով ապրել է անազատ ու ճնշված, իսկ այսօր իր ճակատագրի տերն է:

Անկախության տարիների կարևորագույն ձեռքբերումն է Հայոց հզոր բանակի ստեղծումը: Բանակ, որ ամուր պահում է մեր երկրի սահմանները և պատրաստ է դիմակայել ցանկացած ուժի: Դրա ամեօրյա վկաներն ենք մենք` սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներս:

Հազարամյակների պատմություն ունեցող ողջ հայ ժողովուրդը այսօր անկախության իր 20-ամյա հոբելյանը տոնում է որպես կայացած պետության քաղաքացի, պետություն, որ ունի իր պետական սահմանը, դրոշը, հիմնը, զինանշանը:

Անկախության տարիների ընթացքում մենք Ձեզ հետ շատ խոչընդոտներ ենք պատվով հաղթահարել, ունեցել բազմաթիվ ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Ու կարևորն այն է, որ երբեք չենք կորցրել հավատը ու միշտ նայել ենք դեպի առաջ:

Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս համար թանկ ու նվիրական տոնի` Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և խաղաղ ու ստեղծագործ աշխատանք հանուն Հայաստան աշխարհի շենացման ու հզորացման:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10