Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ` ԻՋԵՎԱՆՈՒՄ

19.09.2011


Հայաստանի Հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղում 2011թ. դպրոցականների համար անցկացվող մարզական փառատոների շրջանակում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել նաև Տավուշի մարզկենտրոն Իջևանում: Իջևանյան փառատոնի կազմակերպիչներն էին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, Տավուշի մարզպետարանն ու Իջևանի քաղաքապետարանը: Միջոցառումը մեկնարկեց քաղաքի Ազատամարտիկների հրապարակից, որտեղ հավաքվել էին բոլոր դպրոցների աշակերտներն իրենց տնօրենների ու ուսուցիչների հետ: Թևածում էր տոնական ուրախ տրամադրությունը, երգն ու երաժշտությունը: Հրապարակից շքերթով դպրոցների ներկայացուցիչները շարժվեցին դեպի քաղաքային մարզադպրոց: Մարզադպրոցի բակում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ու շնորհավորանքի խոսք ասացին Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Արարողությանն առանձնակի շուք հաղորդեցին Իջևանի արվեստի դպրոցի <Փյունիկ> մանկական պարային խմբի և երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթի կատարումները: Գեղարվեստական մասին հաջորդեցին արդեն մրցումները տարբեր մարզաձևերից` ձգում, կշռաքարի բարձրացում, բազկամարտ, վազք, մինի ֆուտբոլ և այլն: Հաղթողներին որպես պարգև սպասում էին գեղեցիկ մարզահագուստներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56