Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՒՍԱՁՈՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ ՄԻ ԾՐԱԳԻՐ ԵՎՍ

15.09.2011

ՄԱԿ-ի զարգացման ծրագրով և ԱՄՆ կառավարության աջակցությամբ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում կյանքի կոչվեց մի ծրագիր ևս. սեպտեմբերի 14-ին այստեղ հանդիսավորությամբ բացվեց գյուղմթերքների վերամշակման կետ, որտեղ կգործեն տեղական հումքից չրերի պատրաստման, հացաթխման արտադամասեր, սառնարանային տնտեսություն: Այս ամենի շնորհիվ կավելանան համայնքի տնային տնտեսությունների եկամուտները մշակման, փաթեթավորման, պիտակավորման և իրացման միջոցով: Նոր ստեղծված ութ աշխատատեղի միջոցով այսուհետ ութ ընտանիք հնարավորություն կունենա հոգալու իր կարիքները: Արարողությանը ներկա էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Լուսաձորցիներին ողջունեցին և շնորհավորանքի խոսք ասացին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, <Հազարամյակի մարտահրավերներ> կորպորացիայի հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, հյուրեր: Շուրջ 700 բնակիչ ունեցող Լուսաձոր համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրը գյուղաղատնտեսական գործունեությունը և գյուղմթերքների վերամշակումն է: Այս գործում նրանց մշտական աջակիցն է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Դեռևս 2007-2009 թվականների ընթացքում գյուղում ութ ծրագիր է իրականացվել` ուղղված ինչպես սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանը, այնպես էլ տնային տնտեսությունների համար լրացուցիչ եկամուտների ստեղծմանը: Ծրագրերը ներառել են գազի և ոռոգման ջրի ցանցերի կառուցումը, Լուսաձորի տնային տնտեսություններին տրամադրվել է 17 տոննա որակյալ ցորենի սերմացու, ինչն էլ նպաստել է համայնքի 55 հա չմշակվող վարելահողերի ցանքաշրջանառությունը վերդադարձնելուն: ՄԱԶԾ-ի կողմից համայնքում կառուցվել է 28 ջերմատուն, և հիմնվել է 20 հա արքայախնձորի այգի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59