Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ ՏԱՎՈՒՇ - 2011
06.09.2011
Սեպտեմբերի 6-10-ը առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա <Մեծահասակների կրթության փառատոն - Տավուշ-2011> միջոցառումը, որն իրականացվում է Եվրոպական միության <Ոչ պետական սուբյեկտների և տեղական իշխանությունների զարգացման համագործակցության գործիք – Հայաստան> ծրագրի շրջանակներում <Պրոակտիվ> պիլոտային նախագիծ Տավուշի մարզում – Նվազեցնել աղքատությունը մեծահասակների ակտիվ ուսումնառության միջոցով> նախագծի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Փառատոնի կազմակերպիչներն են Դվվ ինթերնեյշնլը` Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը` համագործակցությամբ ՀՀ Տավուշի մարզպետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, <Զբաղվածության պետական ծառայություն> գործակալության, <Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում> հասարակական կազմակերպության և Տավուշի մարզի առևտրաարդյունաբերական պալատի հետ: Փառատոնի նպատակն է նպաստել հասարակայնության լայն շրջանակներում ցկյանս ուսումնառության, մասնավորապես մեծահասակների կրթության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: