Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը

01.09.2011

 

Օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ Նախագահը առաջինը կանգ առավ Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ համայնքում: Այստեղ հանրապետության ղեկավարը մասնակցեց <Նոյեմբերյան 1> պոմպակայանի ու պատվարի բացման արարողությանը, որոնք վերակառուցվել են Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան ծրագրի շրջանակներում: Պոմպակայանի և պատվարի վերականգնումից հետո ակնկալվում է առաջիկա տարիներին ոռոգում ապահովել շուրջ հինգ հազար ջրօգտագործողների 3850 հա հողատարածքներում: Նոյեմբերյանում կատարված ներդրումը Հայաստանի գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված հայ-ամերիկյան գործակցության կարևոր մասերից է: Հանրապետության նախագահին ներկայացվեցին կատարված աշխատանքները:
Մարզի մեկ այլ համայնքում` Ոսկեվանում, Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս ու Կոթի համայնքների ոռոգման համակարգի խորհրդանշական գործարկմանը / 2011 թվականի հունիսի 15-ից համակարգում իրականացվել են փորձարկման աշխատանքները, և ներկայումս այն լիարժեք գործում է/: Հանրապետության ղեկավարին ներկայացվեցին նաև իրականացված ջրամատակարարման աշխատանքներն ու 2011-2012թ.թ. ընթացքում <ԳՏՏԶ> ԾԻԳ ՊՀ կողմից ՀՀ Տավուշի մարզի համայնքներում նախատեսվող գազիֆիկացման ծրագրերը: Այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Ոսկեվանի և հարևան գյուղերի բնակչության հետ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27