Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.08.2011

 


Հարգելի ուսուցիչներ, ծնողներ,
Սիրելի դպրոցականներ

Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Սեպտեմբերի մեկը տոն է յուրաքանչյուր երեխայի ու իրադարձություն նրա ընտանիքի համար, իսկ առավել հիշարժան` առաջին անգամ դպրոցի ճամփան բռնած փոքրիկների համար: Նրանց հիշողության մեջ այս նոր ուսումնական տարին կնշանավորվի նաև մի այլ առումով. նրանք դպրոց կհաճախեն ողջ հայ ժողովրդի համար շատ նվիրական ու հոբելյանական` Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի տարում:
Սիրելիներս, մեծ է գիտելիքի ուժն ու հզորությունը: Հայտնի ճշմարտություն է, որ գիտելիք ունեցող մարդկանցով է ձևավորվում կրթված հասարակություն, զարգանում գիտություն ու պահպանվում մշակույթ: Զինվեք գիտելիքներով, և այն կանաչ լույս կվառի ձեր կյանքի ճանապարհին:
Այսօր մեր կրթական համակարգում ընթանում են բարեփոխումներ, որոնց իրականացումը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվության զգացումից ու բարեխղճությունից, իսկ առավել շատ` մանկավարժներից: Սիրելի ուսուցիչներ, Ձեզ է վստահված հասարակության, ընտանիքի ու շրջապատի համար կրթված ու դաստիարակված մարդ պատրաստելու դժվարին ու շնորհակալ գործը, ու ես համոզված եմ, որ դուք Ձեր կարողություններն ու գիտելիքների ողջ զինանոցը կծառայեցնեք այդ վեհ գործին: Ես հաջողություններ եմ մաղթում Ձեզ Ձեր առաքելության իրականացման ճանապարհին:
Կրկին շնորհավորելով բոլորիս սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ`մաղթում եմ նորանոր հաջողություններ նոր ուսումնական տարում և ամենայն բարիք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05