Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ՆՈՐ ԱՌԱՐԿԱ
30.08.2011
Նոր ուսումնական տարում ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Տավուշի մարզում կդասավանդվի նոր առարկա` շախմատ: Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում գտնվող իմաստուն խաղի ներդրումը դպրոցներում կնպաստի նրա էլ ավելի մասսայականացմանն ու տարածմանը մեր իրականության մեջ: Երեխաները շախմատ կանցնեն 2-րդ դասարանից: Դրա համար վերապատրաստում են անցել համապատասխան մասնագետներ, ովքեր հավաստագրեր կստանան Շախմատի ակադեմիայի կողմից: Բոլոր դպրոցները նոր առարկայի համար կապահովվեն անհրաժեշտ գույքով և խաղաքարերով: