Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

26.08.2011


Օգոստոսի 26-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների արդեն ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզի ուսումնական հաստատությունների տնօրենները, փոխտնօրենները: Խորհրդակցությանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրա հետ մարզ էր ժամանել նաև ԿԳ նախարարության Ազգային ինստիտուտի 15 հոգանոց մասնագետների խումբը Հովհաննես Գաբրիելյանի ղեկավարությամբ, որը 15 առարկայից սեկցիոն պարապմունքներ անցկացրեց մարզկենտրոն Իջևանի թիվ 5 դպրոցում: Խոհրդակցությունը բացեց և մասնակիցներին նոր ուսումնական տարվա առթիվ ողջունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Այնուհետև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը նախ ներկայացրեց անցած ուսումնական տարում համակարգում կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները, ապա անդրադարձավ եղած խնդիրներին ու ծրագրերին: Որպես կրթական տարվա կարևորագույն իրադարձություն խոսեց դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացի մասին` կարևորելով այն նաև տնօրեններին իրավական դաշտին տիրապետելու հնարավորություն ընձեռելու տեսանկյունից: Նշվեց ներառական կրթության ընդլայնման մասին. նախկին 4-ի փոխարեն ներառական կրթության դպրոցների թիվը այսօր հասել է 77-ի: Տիկին Հովհաննիսյանը անդրադարձավ նոր ուսումնական տարվա հիմնախնդիրներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03