Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ
25.08.2011
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ՀՀ կառավարության <Գենդերային քաղաքականության 2011-2015թ.թ. ռազմավարական ծրագիրը և գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին> որոշման պահանջով Տավուշի մարզում ստեղծված գենդերային հարցերով զբաղվող մշտական հաձնաժողովի անդամների հետ մարզպետարանում հանդիպում ունեցավ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Քննարկվեցին գենդերին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային քաղաքականության մասին իրազեկման աշխատանքների իրականացմանը վերաբերող: Ծավալվեց անմիջական ու շահագրգիռ քննարկում, որին մասնակցեցին հանդիպման բոլոր մասնակիցները: