Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագիրը շարունակվում է

23.08.2011

 

     2002 թվականից մեկնարկած <Օրորոց> բարեգործական ծրագիրը շարունակում է իր գործունեությունը: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող ակցիայի շրջանակներում նվերների հերթական փաթեթները հանձնվեցին Տավուշի մարզի նորածիններին: Նվերները նախատեսված են նպաստառու ընտանիքների երեխաների համար: Այս անգամ մարզ էր բերվել ընդհանուր թվով 29 փաթեթ, որից 12-ը ստացան Իջևանի, 8-ը Նոյեմբերյանի, 7-ը Բերդի և 2-ը Դիլիջանի մանկիկները: Նման աջակցության և ուշադրության համար ակցիայի կազմակերպիչներին,   Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ տիկին Ջեմմա Հասրաթյանին իրենց շնորհակալությունը հայտնեցին փոքրիկների ծնողները, հարազատները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05