Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծրագիրը շարունակվում է
23.08.2011
2002 թվականից մեկնարկած <Օրորոց> բարեգործական ծրագիրը շարունակում է իր գործունեությունը: Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող ակցիայի շրջանակներում նվերների հերթական փաթեթները հանձնվեցին Տավուշի մարզի նորածիններին: Նվերները նախատեսված են նպաստառու ընտանիքների երեխաների համար: Այս անգամ մարզ էր բերվել ընդհանուր թվով 29 փաթեթ, որից 12-ը ստացան Իջևանի, 8-ը Նոյեմբերյանի, 7-ը Բերդի և 2-ը Դիլիջանի մանկիկները: Նման աջակցության և ուշադրության համար ակցիայի կազմակերպիչներին, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ տիկին Ջեմմա Հասրաթյանին իրենց շնորհակալությունը հայտնեցին փոքրիկների ծնողները, հարազատները: