Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեգործական ակցիա սահմանամերձ համայնքներում

22.08.2011

               

   Սահմանամերձ Սարիգյուղ, Ծաղկավան, Բերքաբեր, Կիրանց և Աճարկուտ համայնքներ էր այցելել Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման ու գործարարների միության նախագահ  Սերգեյ Բարսեղյանի և մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը հանդիպումներ ունեցան նշված համայնքների ղեկավարների ու բնակչության հետ, ծանոթացան նրանց հուզող հարցերին ու խնդիրներին: Պատվիրակությունը դատարկաձեռն չէր եկել մարզ: Նրանք իրենց հետ բերել էին օգնություն, որը նախատեսված էր սոցիալական տարբեր խմբերի համար: Դպրոցականները որպես օգնություն նվերներ ստացան նոր ուսումնական տարվա համար: Օգնություն տրվեց նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ազատամարտիկներին, անկողնային հիվանդներին, անապահով ընտանիքներին: Կազմակերպված բարեգործական ակցիային իրենց մասնակցությունն էին բերել <Ամքոր> և <Քաունթերփարթ> ընկերությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18